ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով 2 զոհ ունենք. Միկա Բադալյան

ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով Վերին Շորժա գյուղի մոտ «Շիշ Պալ»- ի դիրքում 2 զոհ ունենք։

Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է բլոգեր Միկա Բադալյանը։

«Մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով»,- գրել է նա։


Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։

Ժամը 19-ի դրությամբ ՊՆ-ն հայտնել էր երեք վիրավորի մասին՝ նշելով, որ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։

«Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- հայտարարել են ՊՆ-ից։

Զոհերի մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձում է ճշտել ռազմական գերատեսչություննից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: