Արդեն տեղեկացրել ենք, որ հայ—ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Նա տան միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։
Ռուդիկ Ղարիբյանը բանակ էր զորակոչվել նախորդ տարի։ Այդ առիթով նաև ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որը ստորև ներկայացնում ենք.
«Գնում եմ, որ գամ․.․ ժպիտով, միշտ ժպիտով»։