Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովում երդման տեքստը դժվարությամբ ընթերցող Էդգար Հակոբյանը ՔՊ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ՆՈՅ-Տաքսի»-ի, «ՆՈՅ-Տրանս»-ի «Car.am»-ի համահիմնադիրներից է: Ասում են՝ ավելի վաղ նա իր էջում նշել էր նաև, որ «Լվա ինքդ» ավտոլվացման կետի համահիմնադիրն է:
Նշենք, որ ըստ լուրերի՝ ՔՊ-ական պատգամավորն Աննա Հակոբյանի ազգականն է: