Այս գործընթացը ոչ մի այլ նպատակ չունի, քան փորձ՝ վախեցնելու ընդդիմության համախոհներին. Արա Սաղաթելյանը՝ Չարչյանի ձերբակալության մшսին (Տեսանյութ)

Սա քաղաքական գործընթաց է, որն ուղղորդված է երկրի ղեկավարի աթոռից կառչած Փաշինյանի կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխшտակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ մեկնաբանելով պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործը:

«Ե՛վ գործընթացի բնորոշիչները, և՛ այն տեխնիկաները, որոնցով դա իրականացվում է, միանշանակ խոսում են այն մասին, որ այս գործընթացը ոչ մի այլ նպատակ չունի, քան փորձ՝ վախեցնելու ընդդիմության համախոհներին: Անգամ իրավական առումով, եթե դիտարկեք, կտեսնեք, որ անհապաղ, հրատապ կերպով, առանց փորձաքննություն նշանակելու, նախաձեռնել են ձերբակալման ինչ-որ քայլեր: Մինչդեռ բազմաթիվ այլ դեպքերում, երբ ակնհյատ էր, որ վարչական մեծածավալ ռեսուրս է կիրառվում Նիկոլի հանրահվաքին մարդկանց բերելու համար՝ գործերն օրերով ուսումնասիրվում են:

Ընտրողական արդարադատություն են փորձում իրականացնել: Սա տեղավորվում է քաղաքական հետապնդման շրջանակներում», — նշեց Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է:

Նշելով վերջին դեպքերը, որ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչներին փորձել են սպառնալ, «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչներին փորձում են ճնշումների ենթարկել, Սաղաթելյանը բարձրաձայնեց, որ ընդդիմության ակտիվության վրա դրանք որևէ կերպ չեն ազդելու: Նա համոզված է.

«Մարդիկ իրենց ընտրությունը կատարելու են, և մենք ազատվելու ենք այս փնթի, պետությունն իրենց խաղալիքը դարձրած, հանկարծակի իշխանության եկած մարդկանցից: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այս քաղաքական հետապնդումներին, պարտադիր պատասխանատվության են եթարկվելու, որովհետև ուսադիրները նրա համար չեն, որ գործիք դառնաս ինչ-որ աննորմալի ձեռքին»: 

Հիշեցնենք, որ տեղի է ունենում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով դատական նիստը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում