Հայտնի է, թե ինչ խшխտում է шրել ոստիկանապետի որդին․ ինչու են նրա մեքենшն տեղափոխել «գայի պլաշադկա»

2018 թվականի հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղելՀայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը և այդ ճանապարհին մեզհամար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել ենք 2018 թվականին, եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը:

Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի այսօրվա նիստում Պարեկային ծառայության աշխատակիցները գովեստի խոսքի արժանացան։ Ընդհանուր առմամբ այս համակարգի ներդրումը Փաշինյանը տեղին է համարում և կարծում է, որ արդարացված է։ Որպես իր խոսքերի առհավատչյա՝ Փաշինյանը հիշատակեց մի դեպք, երբ պարեկները ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարել են հատուկ պահպանվող տարածք։

«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանությանպետի ընտանիքի անդամի կողմից»,- ասել էր Փաշինյանը։

ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ այս պատմությունն իրապես համապատասխանում էիրականությանը և վերաբերում է ոստիկանության պետի որդիներից մեկին։ 

Մասնավարորապես Վահե Ղազարյանի որդիներից մեկը մեքենան կանգառել է արգելված վայրում, ինչը նկատել են պարեկային ծառայության աշխատակիցները և տեղափոխել՝ հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանապետի որդին գնացել է «փոսի գայի» և վճարել տուգանքն ու վերցրել մեքենան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում