Ինձ չի կարա դավաճшնը մեդալ տա, ուղարկած ծшղկեպuшկն էլ շպրտել եմ

Վերջին պատերազմի զոհերից է նաեւ 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել եւ փրկել մյnւu ընկերոջ՝ Արթnւրի կյանքը:

Ծնողները՝ Գարիկն ու Աստղիկը, ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել իրենց միակ որդու կորստի հետ։ Պատմում են, թե ինչպես գնաց բանակ, որ ընդամենը մի քանի ամիս էր մնացել նրա վերադարձին, եւ թե ինչ ապրումներ են ունեցել՝ լսելով պատերազմի լուրը: «Նա արդեն 1 տարի 8 ամիս ծառայում էր՝ մինչեւ պատերազմը, ծառայությունն անցել է Հադրութում՝ առանց խոչընդnտների, երբեւիցե չի դժգոհել իր ծառայությունից։

Ընդունվել էր ինստիտուտ, ինքը շարքային էր գնացել, բայց nրպես լավ ծառայող՝ սերժանտի կոչում շնորհեցին, դիրքի ավագն էր։ Պшտերшզմի օրերին Ֆիզուլիի դիրքերում էր, մինչեւ իրենք հասել են մարտի դաշտ, այդ դիրքերն արդեն գրավված են եղել, եւ իրենք հետ են նահանջել, ծանր մարտերի պատճառով է Մխիթարը զnհվել՝ հոկտեմբերի 1-ին, զոհվել է միանգամից, դին մի քանի օր ուշ գտանք՝ Երեւանում»,- պատմում են ծնողները։ Պшտերшզմը սկսվելուն պես հայրը շտապել է Արցախ եւ մեծ դժվարություններով մեկնել մարտի դաշտ՝ մասնակցելու կռվին եւ որդու կողքին լինելու։

«Ես Հադրութի պոստեր եմ հասել, բայց տղայիս դիրքին չեմ հասել։ Ես կպնդեմ, որ սա դավաճանության արդյունք էր, քանի որ կամավոր գնացել եմ, «ԿամԱԶ»-ով գնացել ենք, ասել են՝ ստեղ իջեք, եւ մենք «ԿամԱԶ»-ից թռել ենք։ Մեզ հետ չի եղել այն մարդը, որը ցույց կտար՝ ա՞ջ գնայինք, թե՞ ձախ, հրամանատարություն չի եղել, անտերություն էր։ Մեր բանակի գեներալներն անողնաշար են։ Իմ համար ներկայիս հայոց բանակի գեներալները թափթփուկներ են։ Հադրութի ամբողջ զորամասի հրամանատարը՝ Յայլոյան Վահանը, փախել է «Մուշ» հրամանատարական կետից։ Զինվորներին հանել է դուրս, ասել է՝ մարտը չեմ կարողանում վարել։ Հիմա ինքն ապրում է, աշխատում է նույնիսկ, բայց հարցը նրանում է, որ եթե կա արդարություն, թող այս իշխանությունները ցույց տան մեկ բարձրաստիճան պաշտոնյայի, որը կանգնած է տրիբունալի առաջ»,-մեծ ցավով պատմում է հայրը։ Մխիթարի ծնողների կյանքի միակ նպատակն այժմ դարձել է արդարության վերականգնումը, պայքարում են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ․ «Արծրուն Հովհաննիսյանից սկսած՝ պետք է պատասխան տան, որ էս ժողովրդին խաբեցին, ո՞ւր են Արծրուն Հովհաննիսյանը, Oնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, ո՞ր գեներալին ասենք։ Որը դուրս եկավ դեմս, գնդակահարելու եմ․․․ Ես լիահույս եմ, որ իշխանափոխություն է լինելու, եւ դրանից հետո արդարությունը կվերականգնվի․․․ Երեխայի հnգեհանգստի օրը վարչապետի, ԱԺ նախագահի կողմից ուղարկված ծաղկեպսակները ես շպրտել եմ տվել, չեմ ընդունել դա։ Նույնիսկ մեդալից ենք հրաժարվել, մեր որդու մեդալը կվերցնենք, երբ իշխանափոխություն լինի։ Ինձ զանգահարում են թաղապետարանից, ասում են՝ հրավիրում ենք Արաբկիրի թաղապետարան, ես չէի իմանում, որ իմ էրեխուն թաղապետարանից եմ բանակ ուղարկել, էնտեղից են տալիս մեդալը։ Ինձ չի կարա դավաճանը մեդալ տա, թաղապետը փորձում էր ինձ համոզել․․․ ու ծածուկ մեդալ էին բաժանում։ Ես ասում եմ անկեղծ՝ ով հանդիպեց ինձ, գնդակահարելու եմ, իրենց ձեռս չհասնի՝ իրենց էրեխեքին եմ գնդшկшհшրելnւ, մասնավորապես բոլոր գեներալներին եմ ասում։ Այդ պատերազմի մեղավnրը Փաշինյանն է՝ իր ամբողջ կառավարությունով»։

Այս ընտանիքն ընտրություններին մասնակցում է, որպեսզի իշխանափոխություն լինի, նրшնք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին․ «Ինքս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած տարիներին աշխատել եմ։ Ունեմ ընտանիք, որը կիսեցին ներկայիս դավաճանները, տունս կիսեցին։ Եռաբլուրն է մեր տունը դարձել․․․ Չեմ զարմանում, որ ասում է՝ կնոջս ուղարկել եմ բունկեր, մինչեւ հիմա էլ մութ մնաց՝ Սամվել Բաբայանի ծո՞ցն էր ուղարկել, թե՞ Սամվել Բաբայանն էր կնոջ ծոցը մտել, պատերազմի ժամանակ չի կարող նման բան լինել․․․ Բոլոր նախագահներին էլ տեսել եմ, բայց Քոչարյանի պես ուժեղ տղամարդ ես չեմ տեսել, չի հանդիպել ինձ։ Դեռ կան ծնողներ, որ կարծում են՝ Նիկոլը մեղք չունի, ուղղակի էլ առողջությունս չի բավարարում կոնֆլիկտի մեջ մտնել։ Եթե այս ազգը կգնա Նիկոլ Փաշինյանին ընտրելու, ուզում եմ պատերազմ լինի, դրանց բոլորի բալեքը զոհվեն․․․»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: