Մարտի 15-ից հանրային սննդի վայրերում կարգելվի ծխախոտի օգտագործումը. Առողջապահության նախարարի նոր որոշումը

«Մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը»:

Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունվեց - Պանորամա | Հայաստանի նորություններ

Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հունվարի մեկից հակածխախոտային օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ են մտել, մասնավորապես, ծխախոտային ապրանքների գովազդն ու ցուցադրումը արգելվեց: Իսկ մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը: Ցավոք սրտի, Հայաստանում դեռ պահպանվում են ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշներ, եւ մենք պետք է անենք հնարավորինը՝ մեր քաղաքացիներին զերծ պահելու նման վնասակար սովորություններից, եւ ամենակարեւորը՝ մեր հաջորդ սերնդի, մեր երեխաների, դեռահասների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը պիտի հետեւենք: Եթե մենք զբաղվենք միայն հիվանդապահությամբ կամ հիվանդությունների բուժմամբ, ցավոք սրտի, հանրային առողջապահական արդյունքներ չենք կարող գրանցել»,- նշել է առողջապահության նախարարը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: