Հրաժարականից 3,5 ժшմ առաջ զանգահարել է ինձ. Փшշինյшնը փակագծեր է բացում

Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում տեղ գտած բացատրություններին.

«Հրաժարականից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ, խոսել ենք, ես հարցրեցի՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե արդեն կայացրել է որոշում: Ինքն ասաց, որ արդեն կայացրել է որոշում: Միակ դիտարկումը, որ պետք է ասեմ, Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել, իմ դիրքորոշումները էականորեն տարբերվում են:

Հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրութուններ, ես ինքս էլ նրա բացատրություններն ընդամենն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: