Որոշումն ընդունվեց․ ուշшդրություն բոլորին, 500․000 դրшմ կտուգանվեք, եթե․․․

ՈՒշադրություն, կտուգшնվեք шյսօրվшնից, եթե

Քրեական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրավորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտնում օգոստոսի 30-ին։

Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվելու է տուգանքով 100-500 հազար դրամի չափով:

Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված. պատժվելու է տուգանքով 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողականհրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականություններիկատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: