Ալեն Սիմոնյшնն ու Հրաչյա Հակոբյանը շքեղ առանձնատներ են կшռուցում

«Իրավունք» թերթը գրում է.

«Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է:

Սակայն, էականը ոչ թե այն է, թե ինչպես են ՔՊականները բարելավում իրենց կենցաղը, այլ այն, թե ինչպես են վերաբերում իրենց համաքաղաքացիներին:

Ըստ նույն շշուկների, Ալեն Սիմոնյանը մեծ ու լայն խողովակով ջրագիծ է բերում առանձնատան համար, եւ տեղի բնակիչները դիմել են, որպեսզի իրենք էլ կարողանան այդ ջրից օգտվել, բայց ստացել են կտրուկ պատասխան, թե ջրագիծն անձնական է: Խնդիրն այն է, որ Ձորաղբյուրում ջրի խնդիր կա, բայց բնակիչների գանգատները որեւէ կերպ լուծում չեն ստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: