Արայիկ Հարությունյանը կնշանակվի ՀՀ նախագահ․ ՔՊ-ն որոշել է

ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

Возможно, это изображение (1 человек и стоит)

Այս մասին գրում է Armlur.am-ը։

Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում:

Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Կայքը փորձել է կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չեն պատասխանել  հեռախոսազանգերին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում