Ողբերգական դեպք՝ Ապարանում. տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին

Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները, ընթերակների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։

Նյութը՝ սկզբանղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում