Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, չպատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:
Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին բանակի վերակազմավորման, պատերազմից հետո բանակի բարեփոխումների, սպառազինվելու վերաբերյալ, որոնց Սուրեն Պապիկյանն միայն ասաց.
«Դրա մասին Ազգային ժողովում կխոսեմ»:
Իակ ինչ վերաբերում է իր հարսանիքից հետո բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում վարչապետՆիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելուն, նա ասաց.
«Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: