Լուլու, կողքիդ զոհված զինվորների ծնողներն են սգում, դու Եռաբլուրում մինչև ականջներդ բաց բերանով հռհռում ես

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը, ով առավել հայտնի է Լուլու անունով, այսօր Եռաբլուրում էր: Իսկ Դուք գիտեի՞ք, որ Եռաբլուր այսուհետ պետք է այցելել մինչև ականջները բաց բերանով, բարձր տրամադրությամբ ու հռհռալով:

Չգիտեի՞ք, չէ՞, դե իմացեք, Լուլուն բոլորիս համար լավ «օրինակ» է ծառայում: ԱԺ նիստերին Candy Crush խաղացող Լուլուի կարծիքով՝ կարևորը մասնակցությունն է, թե ինչպես են գնում Եռաբլուր ու ինչ տրամադրությամբ՝ կարևոր չէ:

Կարևորը գնալն է, ծաղիկներ դնելն է, երևի, վերջում էլ հուզիչ գրառում կաներ, մի հատ էլ կգրեր՝ «կներեք մեզ, տղերք» ու  «գալոչկան» կստանար, եթե, իհարկե, շաբաթն ուրբաթից շուտ չգար և համացանցում չհայտնվեր նրա մասնակցությամբ խայտառակ տեսանյութը:

Լուլու ջան, ով գոնե մեկ անգամ  այցելել է Եռաբլուր, հստակ գիտի, որ նույնիսկ ամենալավ տրամադրությունդ այնտեղ վերանում է, նեղսրտում ես, քարանում ես, միակ էմոցիան արտասվելը կարող է լինել:

Լավ, դու ի՞նչ սրտով էիր այդպես հռհռում, մի՞թե գոնե մի սգացող ծնողի չէիր տեսել, մի՞թե տապանաքարերից մի զինվորի աչքեր չէիր նկատել, չնայած ինչպես նկատեիր, մոռանում ենք, որ այդքան ծիծաղելու ժամանակ դժվար է լինում տեսնելը…

Աղբյուրը՝ Starnews.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում