Քֆուր են անում երեխուն, ստիպում մաքրել զուգարանը ու դաժան ծեծի ենթարկում․ ահազանգ հարազատներից

Սկանդալային դեպք Կապանի զորամասերից մեկում։

Irakanum.am-ին ահազանգած ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգում են, բանակ զորակոչված իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները։ Մասնավորապես կայքին հայտնել են, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված Վլե Ֆերոյանին (ազգությամբ եզդի) զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել, որից հետո զինվորը դիմել է փախուստի։

«Քֆուր են անում երեխուն, առավոտից մինչև  իրիկունը երեխուն չեն կերցնում, ճաշարան չեն թողում, որ գնա, իրան դուրսն են պահում, ասում են մինչեւ ավել չանես, դու կազառմա չես մտնի։ Էդ երեխեն մինչև մեկը դուրսն է մնում, էնտեղ չաստում դաժե պուլպուլակ է լինում, մոտիկանում է, որ ջուր խմի, չեն թողում։ Ժամը մեկից հետո տուն է զանգում, ու ասում է, որ իրավիճակն էդպես է այնտեղ, դրանից հետո երեխուց խաբար չունենք»,- հայտնել է զինծառայողի հորեղբայրը։

Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, փետրվարի 1-ին։

«Ամսի 31-ին տարել են բանակ, ամսի մեկին արդեն էդ ամեն ինչը եղել է։

«Կարանտինի կամբատն է եղել՝ Արմեն Ավագյանը։ Իրա զորամասի հրամանատարը՝ Ցոլակ Խաչատրյանն էլ է իրան կանչել, ասել է, քեզի հրաման են տվել դու պիտի կատարես, եթե չկատարես, ես ինքս ամբողջ զորքին ոտքի կհանեմ ու դու պիտի ամբողջ զորքի դեմը ավել անես, զուգարանը մաքրես»,- պատմել է զինվորի ազգականը։

Վլե Ֆերոյանի հետ միաժամանակ հինգ նորակոչիկ է եղել։ Ահազանգած քաղաքացին պնդել է, որ ծեծի են ենթարկվել նաև այդ նորակոչիկները։

«Վեց երեխա են եղել էնտեղ, բռնում տփում են, մեր տղեն հրաժարվում է ավել անել, բռնում մինչև մեկը դուրսն են պահում»,- ասել է Վլե Ֆերոյանի հորեղբայրը։

Երեկվանից նորակոչիկից հարազատները որեւէ տեղեկություն չունեն։

«Էսօր խաբար ենք ստանում կամանդիրի կողմից, թե թող վերադառնա ամեն ինչ նորմալ կլինի, ռազմական բան չենք ասի։ Սաղ օրը երեխուն կաբինետներով քաշ են տվել, ասել են, որ ինքը պետք է մաքրի»,- ասել է հարազատը։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում