Պորտուգալական ձևով պատրաստված կարտոֆիլն այնքան համեղ է, որ մեկ բաժնով հաստատ չեն բավարարվի. Փորձեք, համոզվեք ինքներդ

Պորտուգալական ձևով պատրաստված կարտոֆիլն այնքան համեղ է, որ մեկ բաժնով հաստատ չեն բավարարվի: Այն Պորտուգալիայի ռեստորաններում մատուցում են մսի, կամ ծովամթերքի հետ, բայց անկեղծ ասած, այնքան համեղ է, որ որպես առանձին խորտիկ վստահ կարող եք մատուցել:

Անհրաժեշտ է.

8 հատ կարտոֆիլ, 4 պճեղ սխտոր
կարագ, ծիթրոն
զեյթունի ձեթ, ծովի խոշոր աղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվանալ, խաշել կճեպով: Թողնել լավ սառչի, եթե ժամանակը սուղ չէ: Սխտորը մաքրել ու շատ բարակ շերտիկներով կտրատել:

Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:

Ջեռոցի տապակի մեջ լցնել մի փոքր զեյթունի կամ արևածաղկի ձեթ, վրան լցնել սխտորի շերտիկները:

Կարտոֆիլը շարել վրան ու մի փոքր ձեռքով սեղմել այնպես, որ կեղևը ճաքի, բայց կարտոֆիլն իր տեսքը չկորցնի:

 

Վրան ցանել աղը և ծիթրոնը(եթե այն թարմ է, ապա առանձնացրեք միայն տերևները): Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա դրեք մի կոտր կարագ: Որոշ տնտեսուհիներ գերադասում են մեկական թեյի գդալ զեյթունի ձեթ:

Տապակը դրեք ջեռոցը 15-20 րոպե, մինչև արտաքին շերտը լավ կարմրի:

Պորտուգալական ձևով կարտոֆիլը պատրաստ է: Բարի ախորժակ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում