Երևանում Արա Մարտիրոսյանի կինը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

ՊՐԵՄԻԵՐԱ. Արա Մարտիրոսյան և Լեռա Կուդրայվցեվա - Երկուսով - ARMENIA

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Ara Martirosyan - Menahamerg /Full Concert// Live in Crocus City Hall  2019-Արա Մարտիրոսյան - YouTube

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: