Ես ինձ եմ տեսնում ՀՀ նախագահի պաշտոնում. Տիգրան Արզաքանցյան

«Ես ինձ եմ տեսնում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը:

Նրա խոսքով` նախկին երեք նախագահներն իրենց աշխատանքը կատարել են, բայց այսօր բոլորս էլ գիտենք, թե մեր ժողովուրդը ինչ գնահատական ունի նրանց հանդեպ:

«Ես չեմ ուզում անդրադառնալ մեր անցած ճանապարհին և որևէ մեկի մասին վատ խոսք ասել, որովհետև իմ էությամբ հետ չեմ գնում, ես ուզում եմ, որ մենք միշտ առաջ գնանք։ Նախագահի պաշտոն ունենալու դեպքում ես մեծ աշխատանքներ կարող էի անել, իմ փորձից ելնելով, իմ գիտելիքներն օգտագործելով մեր երկրի զարգացման համար: Ես կարող եմ խոշոր ներդրումներ բերել Հայաստան: Ես հիմա էլ եմ անում՝ չլինելով նախագահ, չլինելով խորհրդարանում, մի քանի օրվա ընթացքում ՀՀ կգան լուրջ ներդրողներ»,- ասել է Արզաքանցյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում