Մանե Գրիգորյան ջան, անհայր шպրելն անհավանական ծանր է․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ Արթուր Գրիգորյանի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը:

Դերասանուհի, հաղորդվարուհիՆազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել  Արթուր Գրիգորյանի հետ ու գրել.

«Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն…

Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ…

Մանե Գրիգորյան ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ, բայց ձեզ կմնա անսպառ կարոտը։ Շատ եմ ցավում, անհայր ապրելն անհավանական ծանր է։ Գրկում եմ պինդ-պինդ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում