Ես միայն դժգոհ եմ իմ առողջությունից… Արթուր Գրիգորյանի հեռուստատեսային վերջին հարցազրույցը

Արդեն տեղեկացրել է, որ 64 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծանր հիվանդ էր: Նա վերջին տարիներին հարցազրույցներ չէր տալիս: Ամիսներ առաջ Արթուր Գրիգորյանը «Ներս արի» հաղորդման հյուրն է: Դա նրա մասնակցությամբ հեռուստատեսային վերջին հաղորդումն էր:

Նա հաղորդման շրջանակներում խոստովանել է, որ իր կյանքում ամեն բան ստացված է:

«Ընտանիքը պետք է ամեն ինչից վեր լինի, շատ դժվար է արվեստագետ լինել և ընտանիք ունենալ: Ընդ որում՝ լավ ընտանիք ունենալ, բայց այս հարցում էլ եմ երջանիկ: Ես միայն ինձնից եմ դժգոհ՝ իմ առողջությունից: Մնացածն ամեն ինչ ճիշտ ստացվել է: Երբ ընտանիքիդ հետ ես, հանգիստ ես: Ես պետք է նստեմ ու նայեմ՝ իմն են»:

Աղբյուրը՝ Starnews.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: