Հայր էիք շատերիս համար․․․ Լեգենդս․․․ Իմ թանկ․․. Մաեստրոս․ Հայկական շոու բիզնեսը սգում է Արթուր Գրիգորյանի մահը

Հայ հայտնիները մեկը մյուսի հետևից գրառումներ ու լուսանկարներ են հրապարակում ցավակցելով Արթուր Գրիգորիչի ընտանիքին ու հարազատներին:

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Արթուր Գրիգորյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.

«Իմ Արթուր Գրիգորիչը, իմ Մաեստրոն, իմ աննմանն ու անփոխարինելին ինձ մենակ թողեց, մեզ մենակ թողեց… Գրիգորիչս, շնորհակալ եմ մեզ բոլորիս մեկնած Ձեր ձեռքի, բացվող դռների ու դեպի մեծ բեմ տանող ճանապարհի հիմք ու ուղեցույց լինելու համար։ Արցախի հանդեպ անսահման ու անմնացորդ սիրո համար եմ շնորհակալ։ Իրական արժեքները հավերժ են ու երբեք չեմ պատկերացրել ձեր բացակայությունը։ Վարպետս, միշտ լույսերի մեջ, բարի ճանապարհ…
Բրավո Մաեստրո»:

Возможно, это изображение (2 человека)

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Արթուր Գրիգորյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Ախխխ Արթուր Գրիգորյեվիչ ջան…Դու հայր էիր շատերիս համար: Հոգիդ լույսերի մեջ հավերժ մնա»:

Երգչուհի Զարուհի Բաբայանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Իմ թանկ, իմ հարազատ, իմ կարևոր… Հանգչիր խաղաղությամբ: Հոգիդ լույսերի մեջ մնա»:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Իմ ուսուցիչ, դու միշտ կմնաս մեր սրտերում: Հանգչիր խաղաղությամբ»:

Սիլվա Հակոբյանը Արթուր Գրիգորյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Բարի ճանապարհ դեպի երկինք, մեր սիրելի Գրիգորիչ:

Երգչուհի Սոֆի Մխեյանը գրել է.

«Արթուր Գրիգորիչ… Բարի ճանապարհ դեպի հավերժություն»:

Երգիչ Սարոն գրել է․

«Վախ, իմ Լեգենդ: Հոգիդ մնա լույսի մեջ»։

Էրիկը լուսանկար է հրապարակել:

Արսեն Սաֆարյանը նույնպես գրառում է արել.

«…Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք…
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։
Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։
Հոգիդ լույսերի մեջ լինի…»:

Հռիփսիմե Հակոբյանը գրել է.

«Գրիգորիչս, Լեգենդս»:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում