Ծաղկաձորում 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել և մահացել է

«Հրապարակ»-ը գրում է «Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյատղան դահուկ վարելիս ընկել և մահացել է: Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց չեն հայտնել, միայն նշել են, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցի հետ զրույցում ասել են, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել և մահացել է.

«Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է և տղայի կյանքը փրկել չի հաջողվել»: 

Նշվում է, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամըհրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել և այս դեպքը տեղի է ունեցել»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում