Լավ լուր․Հայաստան վերադարձան ևս 8 ռազմագերի․ հայտնի են նրանց անունները

Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան. օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:

Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:

Շնորհակալություն մեր գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»:

Ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձող գերիների անունները:

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: