20 տարի առաջ եղել եմ աղանդավորական. Շպռոտի սկանդալային խոստովանությունը

Երգչուհի Շպռոտը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է արել և խոստովանել, որ տարիներ առաջ ինքն աղանդավոր է եղել:

«Ես 20 տարի առաջ եղել եմ աղանդավորական, հետո էզոտերիկա եմ ուսումնասիրել՝ իմ կոմֆորտ զոնայում և հիմա վերջապես Աստծո զորությամբ վերադառնում եմ իմ արմատներին Հայ Առաքելական Եկեղեցուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսին․․․

Լսեք մինչև վերջ…Սիրում եմ Բոլորիդ։

Հիսուսը Հայի վրա չի կենտրոնացել, այո նա ողջ մարդկության փրկիչն է, բայց պառակտված եկեղեցին վնասում է Ազգին, պառակտված հավատացյալները վնասում են ազգին։

Պիտի լինի մի Աստված ու մի ժողովուրդ, միաբանություն՝ դա է մեր ուժը․․․»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում