Այսպիսի արագ բաղադրատոմսերով բուլկի պատրաստելու համար ժամանակ կարող են գտնել նույնիսկ ամենազբաղված կանայք:
Պահպանեք 2 լավագույն բաղադրատոմսերը:
Եվ այսպես, կաթով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ. 2բ. ալյուր, 2/3բժ կաթ, 1/3բժ բուսայուղ, 3թ.գ. փխրեցուցիչ, 1/2թ.գ. աղ։
Պատրաստման եղանակ. Նախապես միացնել ջեռոցը՝ 220 ջերմաստիճանի ներքո: Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղը: Եթե քաղցր բուլկի եք ուզում, շաքարավազ ավելացրեք, իսկ ոչ քաղցր թվածքի համար՝ կանաչի, օրեգանո, ռեհան: Միացնել չոր խառնուրդը հեղուկ բաղադրիչներից պատրաստված խառնուրդի հետ: Խմորից գնդիկ պատրաստել և գրտնակել՝ 3-4սմ հաստությամբ շերտ ստանալով: Բաժակով կամ ֆորմայով կլորակներ կտրել, դեղնուց քսել, թխել 20 րոպե՝ արդեն տաքացրած ջեռոցում:
Մածունով և կարագով բուլկի. անհրաժեշտ բաղադրիչներ․ 400գ ալյուր, 100գ շաքարավազ, 250մլ մածուն, 175գ կարագ, 3/4թ.գ. աղ, 1/2թ.գ. փխրեցուցիչ, 1/2թ.գ. սոդա։
Պատրաստման եղանակ. միացնել ջեռոցը՝ մինչ 220 ջերմաստիճանի: Ալյուրը մաղել, խառնել փխրեցուցիչի, աղի, սոդայի հետ: Ավելացնել փափկած կարագը և պատառաքաղով խառնել այնքան, որ փշուր ստացվի: Լցնել մածունը, խառնել: Խմորը բաժանել 2 մասի, գնդիկի ձև տալ, գրտնակել։ Բաժակով 6 կլորակ կտրել կամ բաժանել 6 եռանկյունների: Նույնն անել խմորի մյուս կեսի հետ: Բուլկիները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել 12 րոպե:
Ցանկության դեպքում կարող եք նախքան թխելը բուլկիների վրա շաքարավազ կամ խորիզ ցանել:
Բարի ախորժակ: