Խոսքը գնում է Գերոնտոլ քսուքի մասին: Սնուցող քսուք՝ պարանոցի և դեկոլտեի շրջանի խնամքի համար։ Բազմաթիվ կանայք պարանոցին ու դեկոլտեին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան դեմքին: Բայց չէ որ դրանք վիզուալ ավելացնում են կնոջ տարիքը:
Նշված հատվածները թարմացնելու համար անհրաժեշտ է սովորական կտորե անձեռոցիկ, ալոէի հյութ և Գերոնտոլ քսուք:
Սկզբում մաքրեք մաշկը: Դրա համար թրջեք անձեռոցիկը հյութի մեջ: Դրանով ծածկեք պարանոցն ու դեկոլտեի հատվածը: Թողեք մինչ կտորի չորանալը: Կրկնեք պրոցեդուրան 3-4 անգամ: Այնուհետև քսեք դեղատնային միջոցի առատ շերտ, պահեք դիմակը 15 րոպե: Սրբեք խոնավ անձեռոցիկով: Երկար պրոցեդուրա է, բայց չափազանց արդյունավետ:
Որպես դիմահարդարման հիմք. Եթե չոր մաշկ ունեք, կարող եք նախքան դիմահարդարվելը օգտագործել այս քսուքը: Այն կօգնի պաշտպանվել ցանից և մաշկի բորբոքումներից:
Ցրտահարումից պաշտպանող միջոց. Գերոնտոլ քսուքը խիտ է և յուղոտ: Այդ իսկ պատճառով այն հարմար է ցրտից այտերը, շուրթերն ու ձեռքերը պաշտպանելու համար: Քսեք տանից դուրս գալուց առաջ, բայց սպասեք, որ ներծծվի:
Կուտիկուլան փափկեցնելու համար. Եթե ձեռքերի տեսքը փչանում է կոպիտ կուտիկուլա ունենալու պատճառով, խորհուրդ ենք տալիս փոձել այս քսուքը: Քսեք այն եղունգներին՝ հաստ շերտով, հագեք պոլիէթիլենային ձեռնոցներ: Դրեք ձեռքերը գոլ ջրի մեջ, բայց զգույշ եղեք, որ այն չլցվի ձեռնոցների մեջ: 15–20 րոպեից հանեք ձեռնոցները, իսկ ձեռքերը լվացեք գոլ ջրով: Չորացրեք ձեռքերը, մի կողմ տարեք կուտիկուլան:
Հաշվի առեք, որ այս քսուքը դեմքի համար շատ ծանր է ու հարմար է միայն չոր մաշկի համար:
Օգտագործեք այն չափավոր ու ոչ շատ հաճախ, որպեսզի խուսափեք յուղոտ փայլից և ցանից: