Մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ խոսելով սահմանային իրավիճակից։
«Միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից, ու մենք որևէ ջանք ու եռանդ չեն խնայելու դա ապահովելու համար», — ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ սահմանապահների տեղակայումը կարող է իրականանալ այն պահին, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը։