ՀՐԱՏԱՊ. Հայտնի է, թե nրտեղ է եղել երկրաշարժը

Երեւանի բոլոր վարչական շրջաններnւմ քիչ առաջ ուժեղ երկրաշարժ է զգացվել:

Քաղաքացիները շենքերից դուրս են եկել  անվտանգության նկատառումներից ելնելով:

ԱԻՆ-ից հայտնում են, որ  փետրվարի 13-ին, տեղական ժամանակnվ ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Uեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնnւթյան 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաuտան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտnւդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստnրգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքnւմ 3 բալ ուժգնությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում