Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից. Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը

Եթե «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից, ինչ է լինելու: Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մանդատներից հրաժարվելու ինստիտուտն ավելի քաղաքական բնույթ կրող ինստիտուտ է ու ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով է իրականացնելու մանդատների բաշխումը:

Մուկուչյանը նշեց, որ այս փուլում մանդատներից հրաժարման որպես այդպիսին ինստիտուտ ամրագրված չունենք. «Իհարկե կարող է լինել տարբերակ, որ թեկնածուները, որոնց մանդատներ են տրամադրվում, հրաժարվում են դրանք ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով»:

Իսկ եթե ամբողջ կուսակցությունն է հրաժարվում: Մուկուչյանն ասաց, որ այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, միայն դրանք են ստանում իրենց մանդատները և նրանք են փաստորեն խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավոր:

Այսինքն լրացվեու է այնքան մինչև ինչ-որ մեկը համաձայնվի վերցնել մանդա՞տը: Մուկուչյանն ասաց, որ կարգն այդպիսին է:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: