Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը շուտափույթ առողջություն է մաղթում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին։
«Մնացած հարցերի հետ կապված, կարծում եմ՝ իմ պարզաբանման կամ որևէ դիտարկում անելու ոչ մի բան չկա այս պարագայում, բայց մեր կողմից հստակ կերպով նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում, հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի ու ամեն ինչ լավ կլինի», — ասաց Ավանեսյանը։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է Չարչյանի ազատության համար երաշխավորագիր ներկայացնել, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց՝ այդ հարցը բաց է։
«Կապրենք, կտեսնենք», — ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։
Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանիձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։
Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալդատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը երեկ բավարարեց ՀՔԾ-ի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կալանավորվել է մեկ ամսով։