Ռուսшստшնի հшրվածների шրդյունքում ոչնչшցվել են Ուկրшինшյի ԶՈւ 74 ցшմաքային ենթшկառուցվածքային օբյեկտներ, 11 օդшնшվшկшյшն, 4 «Բшյրաքթար»

Ռուս զինվորականներն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա:

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Ռուսական զինված ուժերի հարվածների արդյունքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ շարքից հանվել են, այդ թվում, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան»,- ասել է Կոնաշենկովը։

Նաև ոչնչացվել են С-300 և Бук-M1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ։

Խոցվել է մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար TB-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: