Ռուսшկшն տшնկերը հարձակում են սկսել Մшրիուպոլի վրш․ կան լուրջ шվերшծություններ

Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ, քաղաքից 15 կմ հեռավորության վրա մարտ է ընթանում։

Այս մասին արտակարգ ճեպազրույցում հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն:

Բոյչենկոյի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների և օկուպանտների միջև մարտը տեղի է ունենում քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա։

«Ռուսական տանկերը շարժվում են դեպի Մարիուպոլ։ Եթե զինվորականները վտանգի նշան տան, քաղաքում ազդանշաններ կհնչեն, ինչը կնշանակի ապաստարաններ գնալու անհրաժեշտությունը»,- ասել է քաղաքապետը։

Նաև, ըստ նրա, Մարիուպոլում գրանցվել է հրետակոծության հետևանքով բնակելի ֆոնդի բավականին լուրջ ավերածություն։

«Երեկվա գնդակոծությունից հետո տուժել է նաև բնակֆոնդը, մենք արդեն հստակ հասկանում ենք, թե ինչքան գնդակոծություն է եղել և որքան է տուժել բնակֆոնդը տարբեր փողոցներում, ցավոք, բավականին լուրջ վնասներ ունենք»,- նշել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում