ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևն արևմտյան կողմից արգելափակելու մասին

Ռուս զինվորականները հայտնել են, որ արգելափակել են Կիևն արևմտյան կողմից, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Այս պահին օդադեսանտային զորքերի հիմնական ուժերը միավորվել են ռուսական դեսանտային ստորաբաժանումների հետ Հոստոմելի օդանավակայանում՝ արգելափակելով Ուկրաինայի մայրաքաղաքը արևմուտքից, ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են առաջադրանքներ կատարել Կիևի և այլ քաղաքների տարածքում՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։

Կոնաշենկովը նաև մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու փորձի մեջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: