Ռուսաստանը փակեց իր օդային տարածքը մի շարք երկրների համար. տեսեք, թե որոնք են դրանք

Ռուսաստանը փակել է օդային տարածքը 36 երկրի համար՝ ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման։

Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։

Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ օդային հաղորդակցությունն արդեն փակվել է, թարմացված ցանկում ներառվել են ևս 27 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։

«Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների և (կամ) Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանվել է թռիչքների իրականացման սահմանափակում 36 երկրների ավիափոխադրողների համար։

Այս երկրներից թռիչքներ կարող են իրականացվել օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության համաձայն:

Ցանկում ընդգրկված են նաև Ավստրիան, Ալբանիան, Անգուիլան, Բելգիան, ԲրիտանականՎիրջինյան կղզիները, Հունգարիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան, Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները, Ջերսին, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Շվեդիան։