Ով ինձ ասի՝ հող ես հանձնել մատ էլ թափ կտամ, հերիք եղավ, բոլ եղավ. Փաշինյանը ընդդիմությունից պահանջում է պաշտոնապես հայտարարեն՝ Կուբաթլի է, թե Սանասար

«Ես ամբիոնին չէի մոտենա, եթե չլիներ պնդումը, որ մենք Արցախի 75%-ը հանձնել ենք թշնամուն»,- Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ընդդմիադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասար է, թե Կուբաթլի է,և այդպես շարունակ։ Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչու՞  են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում՝ դա արվել է հրապարակային։

Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրված է 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, ինչո՞ւ եք այդ հողերը դրել սակարկությունների վրա: Եթե Սանասար է ոչ Կուբաթլի ապա Ձեր երկու խմբակցությունների լիդներների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի։ Հերիք է գաք այստեղ կոկոդիլոսի արցունքներ թափեք»,-ասաց Փաշինյանը:

Դիտակմանը, թե արձագանքիր, ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց բարձր տոնով չխոսել ու մատ թափ չտալ,ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց.«Եթե ինձ ասեն՝ հող ես հանձնել մատ էլ թափ կտամ, հերիք եղավ, բոլ եղավ»:

Ըննդիմությունը լքեց նիստերի դահլիճը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում