Գիշերը հրթիռակոծվել են Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ. կան բազմաթիվ զոհեր

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ գիշերը հրթիռակոծվել է Կիևը, մայրաքաղաքում առնվազն չորս պայթյուն է որոտացել:

Գիշերը ռուսական բանակը հրթիռակոծել է նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը, զոհվել է առնվազն 8 մարդ։

Կրկին տեղեկություններ են ստացվել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա օդային հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Մարիուպոլում երեկ շարունակվել են ինտենսիվ հրետակոծությունները, տեղական իշխանությունները հայտնում են զոհված երեխաների մասին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գնահատմամբ՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 2 հազար խաղաղ բնակիչ, սակայն նշվում է, որ դա ոչ ճշգրիտ տվյալ է։

ՄԱԿի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից փախստականների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը:

Խերսոնի քաղաքապետի հավաստմամբ՝ թեև ռուսները մտել են խոշոր այս քաղաք, բայց այնվերահսկողության տակ չեն վերցրել: Ռուսական կողմը, մինչդեռ, պնդում է, որ գրավել են քաղաքը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: