Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ–ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում էՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
