13 մլն դրամ` «Դվինում» հյուրասիրության համար. ՊՆ-ն նշում է ԶՈւ կազմավորման 30-ամյակը

ՀՀ կառավարությունն այսօր` մարտի 3-ին, որոշում է ընդունել` Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման ծախսերի վերաբերյալ։

Տոնական միջոցառումները կարժենան ընդհանուր 15 մլն դրամ, ընդ որում` դրանից ավելի քան 13 միլիոնը կծախսվի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում հյուրասիրություն կազմակերպելու վրա։

Двин Ресторан Ванадзор, Erevan

Որոշման նախագծի համաձայն` հյուրասիրությանը կմասնակցի 800 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ծախսը գնահատվել է 16․653 դրամ։

Մնացած 4-5 մլն դրամով կտպագրվեն պաստառներ, որոնք կտեղադրվեն Երևանում ու մարզերում, ինչպես նաև մայրուղիներում, կպատրաստվեն մետաղյա կրծքանշաններ։

Այս բոլոր ծախսերը կկատարվեն մեկ անձից գնման ձևով` առանց գնման մրցույթ հայտարարելու։

«Նկատի ունենալով ժամկետների սղությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից»,- ասված է նախագծում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: