Հայաստանը նոր նախագահ ունի. Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց

Ազգային ժողովն ընտրեց Հայաստանի հանրապետության 5-րդ նախագահին: Իշխանության թեկնածու Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ 71 ձայնով:

Վահագն Խաչատուրյանը երեկ չէր ընտրվել ՀՀ նախագահ, որովհետև խորհրդարանը չէր կարողացել ապահովել կողմ ձայների բավարար քանակը՝ 81 ձայն: Վահագն Խաչատուրյանն ստացել է 69 կողմ ձայն:

Վահագն Խաչատուրյանը ՀՀ 5-րդ նախագահն է:

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի մարտի 12-ին։

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու:

ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի: Երկրորդ փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում