19-ամյա հերոս Գևորգը վիրավոր վիճակում կրակի տակից դուրս էր բերում զինակից ընկերներին և օգնում նրանց․ առանց հուզվելու անհնար է կարդալ

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներից մեկն էլ Գևորգ Արմոյի Առստամյանն է:

Գևորգը ծնվել է 2001 թվականին Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականին անցել է հայոց բանակ ծառայության:

Ծառայում էր Հադրութի զորամասում: Եղել է վարորդ:

Պատերազմի առաջին օրվանից մասնակցել է թեժ մարտերին, կրակի գոտուց դուրս է բերել վիրավորներին:

Հոկտեմբերի 10-ին Հադրութում թշնամին խոցել է մեքենան, Գևորգը վիրավորվել է, սակայն կարողացել է դուրս գալ մեքենայից և պատսպարվել:

2 օր անց անհայտ պայմաններում կապ է հաստատել զինակից ընկերների հետ, սակայն կապն ընդհատվել է: Հերոս Գևորգի մարմինը գտնվել է 9 ամիս անց՝ ԴՆԹ փորձաքննությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: