Խարկովում հայ ընտանիք է վիրավորվել, երկուսը՝ անչափահաս երեխաներ են. մանրամասներ

4 հոգուց բաղկացած հայ ընտանիք է ծանր վիրավորվել՝ հայրը, մայրը և երկու անչափահաս երեխաները:

Այս մասին գրում է Lurer.com-ը, ում հետ զրույցում ասել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ հարված է եղել անմիջապես իրենց շենքին.

«Նրանք բնակվում են առաջին հարկում, հարվածը եղել է հենց իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել, ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,- ընդգծել է Համլետ Հովհաննիսյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում