Ամերիկացիներն ու եվրոպացիները բացահայտել են՝ երբ կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը․ միայն իմանաք

Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեն Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիքչային գոտի հայտարարել, կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմ։

Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը CNN-ին։

«Եվրոպական միությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է դաժան պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք չափազանց զգույշ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, բայց հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք, և շատ կարևոր է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից»,- ասել է նա։

Միացյալ Նահանգները չեն պատրաստվում Ուկրաինայի օդային տարածքը դարձնել ոչ թռիչքային, քանի որ այդ քայլը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի, ինչից էլ փորձում է խուսափել Վաշինգթոնը։

Այս մասին էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջենիֆեր Փսակին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: