Առաջ ենք գնում լայն ճակատով. վերջին նորությունները` Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» մասին

Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են իրականացնում լայն ճակատում. այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Վերջին մեկ օրվա ընթացքում հսկողության տակ են վերցվել Պրեոբրաժենկա, Կոմսոմոլսկոյե, Զագորնոյե, Դորոժնյանկա, Ռեշետիլովսկոյե, Կոնստանտինովկա, Շևչենկո, Չուբարևկա, Պրոլետարսկոյե, Լյուբիմովկա բնակավայրերը»,- ասել է Կոնաշենկովը։

Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինական Մարիուպոլի շուրջ շրջապատումը շարունակում է նեղանալ։ Կոնաշենկովը նաև ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքում ռուսական զինուժը խոցել է 2037 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ։

«Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի 71 հսկիչ կետերը և կապի կենտրոնները; 98 S-300, Buk M-1 և Osa զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև 61 ռադիոտեղորոշիչ կայան»,- հայտնել են ռուս զինվորականները։

Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել են նաև 66 ինքնաթիռ՝ ցամաքում և 16 օդանավ, 708 տանկ և այլ զրահատեխնիկա, 74 բազմակի հրթիռային կայանք, 261 դաշտային հրետանի և ականանետ, 505 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ինչպես նաև 56 անօդաչու թռչող սարք։ Զինվորականները Ժիտոմիրում ոչնչացրել են Javelin և NLOW հակատանկային հրթիռային համակարգերով մեծ պահեստ։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ ռուսական զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել սեփական կորուստների մասին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում