Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում:

Այս մասին հայտնում է «KP-Samara»-ն՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Ինքնաթիռը օդանավակայան է ժամանել մարտի 7-ին՝ ժամը 20:00-ին։ Ինչպես պարզվել է, թռիչքի ժամանակ 9-ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել են ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։

Օդանավակայանում աղջկան արդեն սպասում էին շտապօգնության բժիշկները, ովքեր զննելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: