Զելենսկին հանձնվում է, նա հայտարարել է, որ պատրաստ է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին՝ հայտարարելով, որ պատրաստ է փոխզիջում փնտրել Դոնբասի հանրապետությունների և Կիևի կողմից չվերահսկվող այլ տարածքների հարցում։


«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների կետերը, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից, և փոխզիջում գտնել», — ասել է Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ի հետ կապված… ես կորցրեցի հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացա, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից», — հավելել է նախագահը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության հրադադարի պահանջները, Զելենսկին ասել է. «Առաջին հերթին ես պատրաստ եմ երկխոսության, բայց մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի»։

«Ի՞նչ է պետք անել՝ Պուտինը պետք է սկսի խոսել, երկխոսություն սկսի», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում