Հերթական տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամփոփել է երկշաբաթյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից «սպառնալիքի մասշտաբները» «առավելագույնն են»։
«Բայց մեր արձագանքի մասշտաբները ևս առավելագույնն են»,- ասել է նա։
Ուկրաինայի զինված ուժերը և տարածքային պաշտպանությունը ռուսների հաշվին համալրում են զենքի, զինամթերքի և տեխնիկայի պաշարները։

«Ի՞նչը կարող է ավելի նվաստացուցիչ լինել օկուպանտի համար», – ասում է Զելենսկին: «Մենք նրանց կխփենք իրենց սեփական զենքերով»:
Ուկրաինայի նախագահը ռուս զինվորականներին ռուսերենով կոչ է արել վերադառնալ իրենց հայրենիք։
«Այստեղ ձեզ ոչինչ չի սպասվում, բացի գերի ընկնելուց ու զոհվելուց», – ասել է նա։
