Ուկրաինայում ցուցադրել են ադրբեջանցի վարձկաններին, որոնք պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ․ տեսանյութ

УНИАН ուկրաինական գործակալությունը Telegram-ալիքում ցուցադրել է վարձկանների, որոնք իրենց անվանել են Ադրբեջանի քաղաքացիներ եւ հայտարարել, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Նրանցից մեկն առանձնակի ագրեսիվությամբ եւ վիրավորական տոնով է արտահայտվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին։

«Ես Ադրբեջանի քաղաքացի եմ, «Ազով» գնդի կամավորական, շնորհակալ եմ Ուկրաինային տունս եւ ընտանիքս պաշտպանելու ընձեռված հնարավորության համար»,- տեսանյութում ասել է նրանցից մեկը։

Նա նաեւ վիրավորական արտահայտություններ է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին եւ կարգախոսներ բղավել «Իչկերիայի» օգտին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: