Պատրաստ եմ գնալ փոխզիջումների, բայց դա չի լինի դավաճանություն իմ ժողովրդին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում որոշակի փոխզիջումների գնալ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե պատրաստ է արդյոք Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս, իսկ Դոնբասի հանրապետությունները՝ որպես անկախ պետություններ, Զելենսկին պատասխանել է.

«Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտն է»։

Դրա համար, ուկրաինացի առաջնորդի խոսքով, ինքը պատրաստ է «որոշակի քայլեր ձեռնարկել»։

«Պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջման: Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդին»,- շարունակել է Զելենսկին՝ նշելով, որ ռուսական կողմը նույնպես պետք է պատրաստ լինի փոխզիջումների։

«Նախագահների միջև դեռ շփում չի եղել, և մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- եզրափակել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: