Ողջ գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է.

«Մարտի 9-ին՝ օրվա ընթացքում, այնուհետև ողջգիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։

Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00-14։30-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում