Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել է հոգեբուժարան․ նա կտրել է ձեռքի երակները. բացառիկ մանրամասներ

Երեկ՝ մարտի 9-ին, Սայաթ-Նովա փողոցում իսկական իրարանցում էր։

Այս մասին հայտնում է Asekose.am-ը, ում ընթերցողներից մեկը տեղեկացրել է, որ շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան բառիս բուն իմաստով կաթվածահար էին արել երթևեկությունը։

Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն էր։ Վերջինս, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել էր ձեռքի երակները։ Ավելին, ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։

Փորձելով մանրամասներ պարզել՝ կայքը կապ է հաստատել մոդելի մենեջերի հետ, ով հաստատել է տարածված լուրը․

«Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմել է մոդելի մենեջերը։

Իսկ թե ո՞րն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանել է․

«Միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նա շատ ինքնամփոփ էր դարձել։ Հրաժարվում էր բոլոր առաջարկներից, չէր մասնակցում որևէ միջոցառման։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ իր բնույթով Անիտան բավական աշխույժ և ուրախ մարդ է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում